Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել


Police officers escort people, arrested because of suspected links to U.S.-based cleric Fethullah Gulen, in Kayseri, Turkey, April 26, 2017.
Police officers escort people, arrested because of suspected links to U.S.-based cleric Fethullah Gulen, in Kayseri, Turkey, April 26, 2017.

Թուրքիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են 1009 գաղտնի իմամներ, ովքեր, ըստ պաշտոնական տվյալների, հակապետական քայքայիչ գործունեությամբ էին զբաղված ոստիկանության և այլ պետական կառույցների շրջանակում:

Այսօր Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 160 հազարի: Իշխանությունները մեղադրում են վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին ՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու հարցում:

Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, կտրականապես հերքում է իր ներգրավվածությունն այս հարցում: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հապավում է Թուրքիային հանձնել վտարանդի իսլամական գործչին, քանի որ թուրքական իշխանություններից չի ստացել հստակ ապացույցներ Գյուլենի՝ հեղաշրջմանը ներգրավված լինելու մասին:

Վերջին ձերբակալությունները սկսվեցին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից մեկ շաբաթ անց, որով ուժեղացավ նախագահ Էրդողանի իշխանությունը և նվազեցին խորհրդարանի լիազորությունները: Ընդդիմությունն այն դիտարկում է որպես թուրքական ժողովրդավարության և աշխարհիկ բարքերի վերացում:

Էրդողանի աջակիցներն իրենց հերթին նշում են, որ այս քայլով երկրում կհաստատվի կայունություն, որը բացակայում էր երկար տարիների կոալիցիոն կառավարությունների օրոք:

Facebook Forum

XS
SM
MD
LG