Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելում է Եգիպտոս


Italy Pope Egypt
Italy Pope Egypt

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկօրյա այցով ժամանում է Եգիպտոս ուրբաթ օրը: Փողոցներում անվտանգության մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ:

Այցը տեղի է ունենում ԴԱԵՇ-ի կողմից Եգիպտոսի ամենամեծ քրիստոնյա կրոնական փոքրամասնության՝ ղպտիների եկեղեցու վրա հարձակումներից հետո, որի արդյունքում զոհվել է 40 մարդ:

Հարձակումներից հետո Վատիկանը հրաժարվել է չեղյալ հայտարարել Հռոմ Պապի այցը և տրամադրել համապատասխան զրահապատ ավտոմեքենա: Հասարակության մի հատվածը մտահոգություն է հայտնում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անվտանգության հետ կապված, սակայն մյուս հատվածն այն դիտարկում է որպես իրավիճակի բարելավման ցուցանիշ:

«Հույս ունեինք, որ այցը տեղի կունենար ավելի լավ հանգամանքներում, սակայն հարգում ենք նրան, որ չեղյալ չհայտարարեց այցելությունը: Նա տեղյակ է, որ խաղաղության ու սիրո մասին իր ուղերձը կարևոր է Եգիպտոսի ժողովրդի համար»,- ասում է տեղի կրպակատեր Սաբեր Ղեբրիալ Այոբը:

Եգիպտոսի բնակչույան 90 միլիոնից 10 միլիոնը ղպտիներ են: Մերձավոր Արևելքում, սակայն, քրիստոնյա բնակչության թիվը գնալով նվազում է: ԴԱԵՇ-ի պատճառով նրանց զգալի հատվածը լքել է Սիրիան և Իրաքը վերջին տարիներին:

Եգիպտոսում սակայն քրիստոնյաների խնդիրները կապված են տնտեսական և քաղաքական որոշ խտրականության հետ:

«Մենք կորցրել ենք շատ իրավունքներ: Եգիպտոսում մենք կարևոր խնդիրներ չենք լուծում և ենթարկվում ենք խտրականության իշխանությունների կողմից: Մենք շատ դժվարությունների ու ճնշումների ենք ենթարկվում»,- ասում է տեղի առևտրական Մագեդ Թաքավի Ֆախրը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է հանդիպել Եգիպտոսի քաղաքական և հոգևոր վերնախավի հետ, ինչպես նաև հանդիպել հանրությանը Կահիրեի մարզադաշտում: Նա խոստացել է նպաստել կրոնական հանդուրժողականությանը Եգիպտոսում:

Facebook Forum

XS
SM
MD
LG