Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը ձգտում է կրճատել պետական դպրոցների դաշնային ֆինանսավորումը


Trump
Trump

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 300 օրվա ընթացքում ԱՄՆ-ի կրթության նախարարությունը պետք է վերանայի կրթական օրենսդրությունը՝ տեղական և նահանգային իշխանությունների կողմից կրթական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը հստակեցնելու համար:

«Այս հրամանագիրը, որը ստորագրում եմ այսօր, ևս մեկ քայլ է վերականգնելու տեղական իշխանությունների վերահսկողությունը կրթական ծրագրերի նկատմամբ, որը չափազանց կարևոր է»,- ասում է նախագահ Թրամփը:

Նախագահը ընդգծել է, որ նախկին վարչակազմերը վարում էին սխալ քաղաքականություն այս հարցում՝ ստիպելով նահանգներին և դպրոցներին համապատասխանել դաշնային կանոններին:

«Բայց մենք գիտենք, որ տեղական համայնքները ավելի լավ են տիրապետում այս հարցին: Ժամանակն է եկել ուսուցիչներին և ծնողներին տալ որոշում կայացնելու իրավունք, որը կօգնի իրենց երեխաներին հասնել հաջողությունների»,- ասել է նախագահ Թրամփը:

Այս հրամանագիրը հաջորդել է երկուշաբթի օրը ստորագրած մեկ այլ հրամանագրի, որով դաշնային կառույցները պարտավորվում էին ներկայացնել առաջարկություններ այն ծրագրերի մասին, որոնք կարող են դադարեցվել:

Սպասվում է, որ նման հրամանագրերի միջոցով կկրճատվի ԱՄՆ-ի կրթության նախարարության դերն ու ազդեցությունը և կվերանայվեն նախագահ Օբամայի օրոք ընդունված օրենսդրությունը դաշնային կառույցների լիազորությունների մեծացման մասին: Նախկին վարչակազմը նաև օգտագործել է դաշնային իր լիազորությունները՝ ամեն տեսակի խտրականություն բացառելու համար, ներառյալ միասնական համազգեստի գաղափարի ներդրումը:

Գործող վարչակազմի քաղաքականությանն աջակցություն է ցուցաբերում նաև կրթության նախարար Բեթսի դե Վոսին, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր նահանգ և յուրաքանչյուր աշակերտ ունեն իրենց առանձնահատկությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG