ՆԱՏՕ-ն խոցել է Լիբիայի ռազմանավերը

ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից օգտագործվող ութ ռազմանավ:

ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան սկսված հարձակման թիրախ են դարձել Տրիպոլի, Սիրթ և Ալ Խումբս նավահանգիստներում գտնվող ռազմանավերը:

Քադաֆիի ծովային ուժերի կողմից ականապատման և այլ գործողությունների ակտիվացումից հետո, «ՆԱՏՕ-ն վճռական գործողությունների դիմելուն այլընտրանք չուներ»:

Ականատեսների համաձայն, Տրիպոլիի նավահանգստից լսվել են պայթյունների որոտներ, բարձրացել ծխի ամպեր: