Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհեր կան

Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհեր կան

Բաղդադի լավ պաշտպանված «Կանաչ գոտու» մուտքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով հինգ մարդ է զոհվել ։

Իրաքի իշխանությունների համաձայն, ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, երբ պետական հիմնարկությունների աշխատողների մեքենաները կուտակված են եղել գոտի մուտք գործելու համար։

Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 15 մարդ, որոնցից հինգը Իրաքի զինծառայողներ են։

«Կանաչ գոտին» Բաղդադի կենտրոնում գտնվող հսկա համալիր է, որտեղ տեղակայված են Իրաքի կառավարության բազմաթիվ հիմնարկություններ և օտարերկրյա պետությունների դեսպանություններ։

Իրաքի մայրաքաղաքի Ջադրիյա թաղամասում ճանապարհի եզրին տեղադրված երկու ռումբի պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել եւս հինգ մարդ։