Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով

Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով

Աֆղանստանի Հերաթ նահանգում հինգշաբթի առավոտյան ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է պայթյունից վնասված միկրոավտոբուսի առնվազն 21 ուղևոր:

Պաշտոնատար անձանց համաձայն, զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել քաղաքացիական առնվազն 12 անձ:

Ինքնաշեն նման պայթուցիկ սարքի պայթյունի պատճառով նույն նահանգում հինգշաբթի առավոտյան լուրջ վնասվածքներ է ստացել չորս մարդ:

Աֆղանստանի արևելյան Փաքթիա նահանգի կենտրոն Գարդեզ քաղաքում հինգշաբթի օրը պայթուցիկով բեռնված բեռնատար մի մեքենայի ԱՄՆ-ի զինուժի հրամանատարության տակ գործող ռազմակայաններից մեկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է Աֆղանստանի քաղաքացի երկու պահակ: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

Այս հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները: