Մատչելի հղումներ

Ուղղաթռային աղետ Աֆղանստանում. 38 զոհ


Ուղղաթռային աղետ Աֆղանստանում. 38 զոհ

Աֆղանստանի Վարդաքի գավառում ուղղաթռային վթարի արդյունքում ամերիկյան հատուկ գործողություններիժերի 31 զինծառայող է զոհվել: Զոհվել է նաեւ աֆղանական ուժերի 7 բանակային: Մեկ վթարի արդյունքում մարդկային զիհերի թվով ամենամեծ վթարն է սա անցած մեկ տասնամյակի ընթըցքում:

Դեպքի կապակցությամբ իր ցավակցությունն է ԱՄՆ-ի նախագահին հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:

ՆԱՏՕ-ն սկսել է հետաքննություն, սակայն, հայտարարելով, որ այս տարածքներում վերջերս ակտիվացել էին “թշնամու գոծողությունները”, որեւէ մանրամասնույուն կործանման պատճառների մասին չի հաղորդում: Վաշինգտոնում մի պաշտոնյա, սակայն, ասել է, թե այն հավանաբար կործանվել է թալիբանի ուժերի կողմից արձակված կրակից: Թալիբանի խոսնակը եւս ասել է, թե ուղղաթիռը կործանել են իրենց ուժերը` հրթիռի մի հարվածով:

Այս տարածքը սահմանակից է Քաբուլի այն մասին, որտեղ մեծ ներկայություն ունեն Թալիբանի ուժերը:









XS
SM
MD
LG