Մատչելի հղումներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը երկու ոստիկան են սպանել


Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը երկու ոստիկան են սպանել

Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի ուժերի և երկրի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է ոստիկանության երկու ծառայող:

Կանդահար նահանգի պաշտոնատար անձանց համաձայն, չորեքշաբթի օրը նահանգի Արղանդաբ շրջանում երկու կողմերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, սակայն դեռևս հայտնի չէ, թե կողմերից որն է բացել կրակը:

ՆԱՏՕ-ի խոսնակի համաձայն, դաշինքը տեղյակ է միջադեպի մասին և հետաքննություն է իրականացնում:

Այս ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դիմել է երկրի հոգևորականներին՝ չալմաների և կրոնական այլ զգեստի, ներառյալ մահմեդական գլխաշորը, ինքնասպան ահաբեկիչների կողմից հարձակումների ժամանակ օգտագործելը քննադատելու կոչով:

Աֆղանստանի նախագահի խոսնակն ասել է, որ նախագահը հանդիպում է ունեցել հոգևորականների հետ, որի ընթացքում կոչ է արել նրանց դատապարտել ռումբեր թաքցնելու համար կրոնական հագուստի օգտագործումը:

Անցյալ ամիս ինքնասպան ահաբեկիչները երկու հարձակում են իրականացրել, որոնց ընթացքում ռումբերը թաքցվել են չալմաներում: Այդ հարձակումներից մեկի արդյունքում զոհվել է Կանդահարի քաղաքապետը:

XS
SM
MD
LG