Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Եմենում՝ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների պատճառով


Բազմաթիվ զոհեր Եմենում՝ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների պատճառով

Եմենում կառավարական ուժերի և հակակառավարական ցուցարարների միջև երկրի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է առնվազն 20 մարդ:

Կառավարական ուժերի դիպուկահարները երկուշաբթի օրը կրակ են բացել քաղաքի կենտրոնում գտնվող շենքերի տանիքներից, իսկ Սանայի մեկ այլ մասում տեղի են ունեցել բախումներ Եմենի զինծառայողների և ցուցարարների միջև:

Եմենի առողջապահական մարմինների տվյալների համաձայն, զոհվածների թվում կա մեկ երեխա և ցուցարարների կողմն անցած առնվազն երեք զինծառայող:

Եմենի կառավարությունը երկուշաբթի օրը «խորը վիշտ ու քննադատություն» է արտահայտել երկրում կիրակի օրը տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, որոնց ընթացքում անվտանգության ուժերը կրակ էին բացել նախագահական պալատի ուղղությամբ ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպված երթի տասնյակ հազարավոր մասնակիցների ուղղությամբ: Անվտանգության ուժերի կողմից բացված կրակի զոհ է գնացել առնվանզ 26 մարդ, վնասվածքներ են ստացել երթի հարյուրավոր մասնակիցներ:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Եմենում երիտասարդների կողմից կազմակերպվող բողոքի ցույցերը նոր թափ են առել: Ցուցարարների զայրույթն էր առաջացրել երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից իր տեղակալին իշխանությունը կիսելու շուրջ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ հրահանգ տալու հանգամանքը:

Եմենի նախագահ Սալեհը դեռևս գտնվում է Սաուդյան Արաբիայում, ուր տեղափոխվել է հունիս ամսին՝ իր նստավայրի ուղղությամբ հարձակումից ստացված վնասվածքներից ապաքինվելու նպատակով:

XS
SM
MD
LG