Մատչելի հղումներ

Ցուցարարները պահանջում են Եմենի նախագահի մերձավորների հեռացումը պաշտոններից


Ցուցարարները պահանջում են Եմենի նախագահի մերձավորների հեռացումը պաշտոններից

Եմենի մայրաքաղաք Սանայում բողոքի ցույցի տասնյակ հազարավոր մասնակիցներ պահանջում են, որ նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի մերձավորներն ազատեն զբաղեցրած պետական կարևորագույն պաշտոնները և հեռանան երկրից:

Նրանք մասնավորապես պահանջնել են, որ նախագահի որդի Ահմեդ Սալեհն ազատի նախագահական էլիտար պահակազորի հրամանատարի պաշտոնը:

Եմենի նախագահը դեռևս գտնվում է Սաուդյան Արաբիայում` ապաքինվելով իր նստավայրի ուղղությամբ այս ամսվա սկզբին իրականացված հարձակման պատճառով ստացված վնասվածքներից:

Եմենի պաշտոնատար անձանց համաձայն, նախագահ Սալեհը նախատեսում է վերադառնալ «մոտ օրերս», սակայն Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանցից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, Սալեհը չի վերադառնալու Եմեն:

XS
SM
MD
LG