Մատչելի հղումներ

Եմենի ժամանակավոր ղեկավարին հորդորում են սկսել իշխանության փոխանցումը


Եմենի ժամանակավոր ղեկավարին հորդորում են սկսել իշխանության փոխանցումը

Եմենում հակակառավարական ցույցերի մասնակիցները կոչ են անում երկրի ժամանակավոր ղեկավարին, նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի Սաուդյան Արաբիայում բուժման նպատակով գտնվելու ընթացքում, ձևավորել անցումային խորհուրդ, որը կձևավորի նոր կառավարություն:

Երկրի մայրաքաղաք Սանայում փոխնախագահ Աբդ ալ-Ռաբ Մանսուր Հադիի նստավայրի մոտակայքում չորեքշաբթի օրը շարունակվել են ցույցերը:

Այս ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք հաղորդել են, որ Եմենի նախագահի առողջական վիճակը կայուն է:

Նախագահ Սալեհը ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայում` անցյալ շաբաթ իր նստավայրի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով ստացած վերքերը բուժելու համար: Դիվանագիտական աղբյուրների համաձայն, վնասվածքները ծանր են։

XS
SM
MD
LG