Մատչելի հղումներ

Եմենի նախագահը բուժվում է Սաուդյան Արաբիայում


Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհ (արխիվային լուսանկար)

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ապստամբների կողմից ուրբաթ օրն իրականացված հրետակոծության պատճառով ստացված վնասվածքները բուժելու նպատակով։

Եմենի պաշտոնական լրատվամիջոցները շաբաթ օրը հայտնել են, որ երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահի նստավայրի վրա կատարված հարձակման պատճառով վնասվածքները բուժելու համար Սաուդյան Արաբիա են ուղևորվել նաև երկրի վարչապետը և բարձրաստիճան պաշտոնատար չորս անձ։

Եմենի պաշտոնատար անձինք և ապստամբների կողմն անցած ցեղախմբերը շաբաթ ավելի վաղ ընդունել էին զինադադարը, որին կողմերը համաձայնել են Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ զինադադարի մասին նման մի համաձայնությունը շատ կարճ ժամանակ անց խախտելու պատճառով վերսկսվել էին մարտերը նախագահ Սալեհին և ընդդիմադիր ցեղախմբերի առաջնորդ, շեյխ Սադիք ալ-Ահմարին հավատարիմ ուժերի միջև։

Հունվար ամսից նախագահ Սալեհի դեմ սկսված ապստամբության ընթացքում զոհվել է մոտ 400 մարդ։

XS
SM
MD
LG