Մատչելի հղումներ

Եմենում սաստկանում են ռազմական գործողություններն ու բախումները


Եմենում սաստկանում են ռազմական գործողություններն ու բախումները
Եմենում սաստկանում են ռազմական գործողություններն ու բախումները

Եմենի մայրաքաղաքում սաստկանում են ռազմական գործողությունները, իսկ հարավային Թային քաղաքում կառավարական ուժերը կրկին կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։

Հաղորդագրությունների համաձայն, հինգշաբթի օրը դեպի երկրի մայրաքաղաք Սանա են շարժվել ցեղախմբերի հազարավոր զինյալներ՝ միանալու կառավարական ուժերի դեմ մղվող ռազմական գործողություններին։

Կառավարական ուժերը շարունակել են հրետանային կրակը Սանայի Հասաբա թաղամասում գտնվող շեյխ Սադեք ալ-Ահմարին հավատարիմ ուժերի դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալների համաձայն, երեքշաբթի և չորեքշաբթի օրերի ընթացքում երկու կողմերի վարվող ռազմական գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 41 մարդ։

Եմենի հարավային Թայիզ քաղաքում զինուժը կրակ է բացել երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ։

Թայիզում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել առնվազն 25 մարդ։

XS
SM
MD
LG