Մատչելի հղումներ

Վաշինգտոնում շարունակվում են բանակցությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև


Վաշինգտոնում շարունակվում են բանակցությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

Վաշինգտոնում երեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցությունները վերսկսելուց հետո, Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի և Չինաստանի քաղաքների, ընկերությունների և համալսարանների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունը թույլ կտա բարելավել և ընդլայնել համագործակցությունը երկու պետությունների միջև:

Քլինթընի համաձայն, երկու կողմերի միջև գաղափարների փոխանակումը թույլ կտա գտնել «հիմնարար» խնդիրների լուծում և կնպաստի երկու պետություններում աշխատատեղերի ստեղծմանը:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը խիստ քննադատության էին ենթարկել Չինաստանում այլախոհների նկատմամբ վերաբերմունքը, սակայն հայտնել են, որ «բավարար» են գնահատում այս պետության հետ Ռազմավարական և տնտեսական երկխոսության շրջանակներում անցկացված բանակցությունների առաջին օրը:

Չինաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն պատրաստ է, փոխադարձ հարգանքի հիմունքներով, քննարկել երկու պետությունների միջև մարդու իրավունքների և շրջական միջավայրի պահպանությանը վերաբերող տարաձայնությունները:

Այս ընթացքում, երեք ամիս տևած առևտրային հազվադեպ պակասորդ գրանցելուց հետո, Չինաստանն ապրիլ ամսին գրանցել է առևտրի ռեկորդային ավելցուկ, որը կազմել է 156 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG