Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը


ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, հետաձգել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի այս պաշտոնում նշանակման քննարկումը մինչև Հանձնաժողովի հաջորդ նիստը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին հուլիսի 26-ին կայացած հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հեֆֆերնի նշանակման քննարկման հարցը «տեղափոխվել է»՝ եզր, որն օգտագործվում է սենատորների կողմից, երբ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ հատկացնել՝ թեկնածուի որակավորումը և նախորդ նիստին տրված հարցերի պատասխաններն ուսումնասիրելու համար:

«Շնորհակալություն ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր գործընկերներին մանրակրկիտ ուսումնասիրություն և տեղեկացված որոշում կայացնելու նպատակով լրացուցիչ ժամանակ տրամադրելու համար», - ասել է Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

XS
SM
MD
LG