Մատչելի հղումներ

Նոր երկրաշարժ Թուրքիայում՝ 5,7 բալ ուժգնությամբ


Նոր երկրաշարժ Թուրքիայում՝ 5,7 բալ ուժգնությամբ
Նոր երկրաշարժ Թուրքիայում՝ 5,7 բալ ուժգնությամբ

Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքի մոտակայքում չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի է ունեցել 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Նախնական տվյալների համաձայն, փլատակների տակ է մնացել մեկ տասնյակից ավելի մարդ: Մինչ այժմ փլատակների տակից հնարավոր է եղել ազատել առնվազն տասը մարդ:

Թուրքիայի պետական հեռուստատեսության համաձայն, երկրաշարժի հետևանքով փլուզվել է հյուրանոցներից մեկի վեց հարկանի շենքը, որն օգտագործվել է օտարերկրյա լրագրողների և օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողների կողմից:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության վկայությամբ, չորեքշաբթի օրն ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժը տեղի է ունեցել Վան նահանգից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Դեռևս հայտնի չէ, արդյոք չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը եղել է հոկտեմբերի 23-ին Վան նահանգում տեղի ունեցած 7,2 բալ ուժգնությամբ աղետալի երկրաշարժի հետցնցումներից մեկը:

XS
SM
MD
LG