Մատչելի հղումներ

Սիրիայի զորամիավորումները մուտք են գործել Ռասթան քաղաք


Սիրիայի զորամիավորումները մուտք են գործել Ռասթան քաղաք

Սիրիայի կառավարական ուժերը տանկերի աջակցությամբ այսօր գրոհել են երկրի կենտրոնում գտնվող Ռասթան քաղաքը:

Սիրիայում գործող ակտիվիստների համաձայն, զորամիավորումները երեքշաբթի առավոտյան մուտք են գործել Հոմս և Համա քաղաքներն իրար միացնող մայրուղու մոտակայքում գտնվող Ռասթան քաղաք:

Զորամիավորումների կողմից քաղաքում իրականացված գործողությունների պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 20 մարդ:

Երկրի կառավարական ուժերն այս գործողություններն իրականացրել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից ընդամենը մեկ օր անց:

Սիրիայի արտգործնախարարն իր ընթացքում երկրում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է «զինված խմբավորումները» և խիստ քննադատության ենթարկել Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը՝ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ընթացքում Մուալեմը մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին Սիրիայի բնակչության շահերը և հիմնական կարիքները վտանգի տակ դնելու մեջ և մտահոգություն արտահայտել երկրի ժողովրդի անվտանգությամբ և իրավունքներ պահպանմամբ:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հերքել է Սիրիայի իշխանությունների կողմից երկրում տեղի ունեցող բռնությունների բացատրությունը: Կազմակերպության ՄԱԿ-ի հետ աշխատանքի համար պատասխանատու տնօրենի համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության և «Human Rights Watch»-ի կողմից հավաքված փաստերը վկայում են այն մասին, որ այս երկրի կառավարությունն իր ժողովրդի դեմ իրականացնում է սպանությունների, խոշտանգումների և կամայական կալանքի «անգութ արշավ»:

XS
SM
MD
LG