Մատչելի հղումներ

Ընտրությունների արդյունքներով Պուտինի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը


Ընտրությունների արդյունքներով Պուտինի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած ղեկավար կուսակցությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում անսպասելիորեն մեծ կորուստներ է կրել:

Ընտրությունների արդյունքում արդեն մեկ տասնամյակ երկրի քաղաքացիական կյանքում գերիշխող Պուտինի կուսակցության մեծամասնությունը զգալիորեն նվազել է:

Ռուսաստանի վարչապետի «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, ըստ երկուշաբթի օրը խորհրդարանական ընտրությունների քվեների 96 տոկոսի հաշվարկի արդյունքների, երկրի խորհրդարանի՝ Դումայի 450 տեղերից կզբաղեցնի 238 տեղը, ինչը զգալիորեն պակաս է 2007 թվականին կուսակցության կողմից նվաճած 315 տեղից:

Պուտինի ընդդիմախոսները նույնիսկ այս արդյունքներն են համարում ընտրությունների ընթացքում իրականացված խարդախությունների միջոցով ստացված չափազանց բարձր ցուցանիշ:

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, ազգայնական «Ազատական դեմոկրատներ» և սոցիալ-դեմոկրատական «Արդար Ռուսաստան» կուսակցություններն ընտրությունների արդյունքում գրանցել են բավականին մեծ առաջընթաց, ինչը նշանակում է, որ Պուտինի կուսակցությունը ստիպված կլինի հաշվի նստել երկրի ընդդիմադիր կուսակցություններից առնվազն մեկի հետ:

«Միացյալ Ռուսատան» կուսակցության կողմից նախկինում զբաղեցրած գերիշխող մեծամասնությունը վերջինիս հնարավորություն էր ընձեռում միակողմանի փոփոխություններ իրականացնել երկրի սահմանադրությունում:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը հայտնել է, որ «Միացյալ Ռուսաստանը» հավաքել է քվեների 49,5 տոկոսը: Գենադի Զյուգանովի գլխավորած Կոմունիստական կուսակցությունն ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 20 տոկոսը:

Ռուսատանի վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կանխատեսել են իշխող կուսակցության ժողովրդականության նվազումը, որի պատճառն է՝ գնալով խորացող անդունդը երկրի հարուստների և աղքատների միջև, ինչպես նաև երկրում պաշտոնատար անձանց կաշառակերության բարձր աստիճանը:

XS
SM
MD
LG