Մատչելի հղումներ

Ամերիկացի երկու գիտնական կիսեցին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը


Տնտեսագիտության բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Քրիսթոֆեր Սիմզը և Թոմաս Սարջենթը
Տնտեսագիտության բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Քրիսթոֆեր Սիմզը և Թոմաս Սարջենթը

Տնտեսագիտության բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակը կիսեցին ամերիկացիներ Թոմաս Սարջենթը և Քրիսթոֆեր Սիմզը՝ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության և տնտեսության միջև կապի ուղղությամբ իրականացված հետազոտությունների համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան երկուշաբթի օրը շնորհվել է մրցանակն ամերիկացի երկու գիտնականներին՝ «միկրոէկոնոմիկայի բնագավառում պատճառահետևանքային կապերի գործնական հետազոտությունների համար»:

68-ամյա Քրիստոֆեր Սիմզը` Պրիստոնի համալսարանից ասել է, որ չնայած իր և Սարջենթի կողմից իրականացված հետազոտությունները կատարվել է 1970-1980-ական թվականներին, իր կարծիքով, «անհրաժեշտ է ելք գտնել համաշխարհային տնտեսությունում այժմ տիրող խառնաշփոթությունից»:

Նյու Յորքի համալսարանի 68-ամյա գիտնական Թոմաս Սարջենթը և իր հասակակից 68-ամյա Քրիստոֆեր Սիմզը` Պրիստոնի համալսարանից այս հետազոտությունն իրականացրել են իրարից անկախ՝ 1970 և 1980-ական թվականներին, սակայն մրցանակի շնորհման ընթացքում արված հայտարարության ժամանակ նշվել է, որ Սարջենթի և Սիմզի կողմից մշակված մեթոդներն անհրաժեշտ միջոց են ժամանակակից մակրոտնտեսական վերլուծություն իրականացնելու գործում:

Սարջենթն ու Սիմզը կիսելու են մոտ 1,5 միլիոն դոլար կազմող մրցանակը:

Այն բնագավառներից, որտեղ շնորհվում է Նոբելյան մրցանակը, տնտեսագիտությունը միայն է, որի համար տրվող Նոբելյան մրցանակի հեղինակը շվեդացի արդյունաբերող Ալֆրեդ Նոբելը չէ։ Այն սահմանել է Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից 1968 թվականին՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելին:

XS
SM
MD
LG