Մատչելի հղումներ

Ստոկհոլմում շնորհվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը


Ստոկհոլմում շնորհվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է իսրայելցի գիտնական Դանիել Շեխթմանին՝ «կվազիբյուրեղներ» հայտնաբերելու համար:

Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի համաձայն, Շեխթմանի աշխատանքը «փոխել է պինդ մարմնի քիմիկոսների հասկացությունը պինդ մարմնի նկատմամբ՝ ապացուցելով, որ բյուրեղի ատոմները հնարավոր է դասավորել որոշակի օրինակով, որը հետագայում կարելի է կրկնել»:

Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիան չորեքշաբթի օրը կհայտնի գրականության ոլորտում հաղթողի անունը, իսկ Խաղաղության մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա ուրբաթ օրը:

Տնտեսության բնագավառում մրցանակը, որը ստեղծվել է Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվելու է հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երեք գիտնականներին՝ աստղերի պայթյունների միջոցով տիեզերքի տարածման արագացումը հայտնաբերելու համար:

Ամերիկացի գիտնական Սոլ Պերլմուտերը 1,5 միլիոն դոլար կազմող մրցանակը կիսելու է ամերիկացի Էդամ Ռիսի և Ավստռալիայում աշխատող ամերիկացի գիտնական Բրայան Շմիդտի հետ:

Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի համաձայն, գիտնականների կողմից կատարված բացահայտումները «նպաստել են հիմնականում անհայտ տիեզերքի որոշ գաղտնիքների բացահայտման»:

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը երկուշաբթի օրը շնորհվել է գիտնականներ Ռալֆ Շտայնմանին, Բյուս Բոյտլերին և Ժուլ Հոֆմաինին՝ իմունային համակարգի առավել լավ ճանաչմանն ուղղված իրենց ուսումնասիրության համար, որը կարող է նպաստել քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման: Մրցանակը շնորհվելուց հետո հայտնի է դարձել, որ Ռալֆ Շտայնմանը մահացել է ուրբաթ օրը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Նոբելյան հիմնադրամը սակայն երկուշաբթի օրը գումարված արտակարգ նիստի ընթացքում որոշել է, որ մրցանակը շնորհելու մասին որոշումը մնալու է անփոփոխ:

XS
SM
MD
LG