Մատչելի հղումներ

Նիդերլանդներում Ռուանդայի մի քաղաքացի դատապարտվել է ցեղասպանություն իրականացնելու համար


Ռուանդայում ցեղասպանությունը վերապրած անձանցից մեկը աղոթում է ցեղասպանության զոհերի մնացորդների մոտ
Ռուանդայում ցեղասպանությունը վերապրած անձանցից մեկը աղոթում է ցեղասպանության զոհերի մնացորդների մոտ

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռուանդայի մի քաղաքացու պատերազմի այն հանցագործությունների համար, որոնք նա կատարել է Ռուանդայում 1994 թվականին իրականացված ցեղասպանության ընթացքում:

Ջոզեֆ Մպամբարային Նիդերլանդների ստորին դատարաններից մեկը 2009 թվականին դատապարտել 20 տարվա ազատազրկման` Թութսի ցեղախմբին պատկանող երկու կանանց և նրանց երեխաների սպանությունն իրականացնելու մեջ:

Վերաքննիչ դատարանը սակայն ցմահ բանտարկության է դատապարտել Մպամբարային` պատերազմի հանցագործություններ կատարելու լրացուցիչ մեղադրանքների հիման վրա:

Ռուանդայի քաղաքացու դատավարությունն անցկացվել է` հիմք ընդունելով Նիդերլանդների այն օրենքը, որը թույլ է տալիս դատական կարգով հետապնդել այս երկրում բնակվող պատերազմի հանցագործություններ իրականացրած անձանց:

XS
SM
MD
LG