Մատչելի հղումներ

Ցեղասպանություն իրագործելու համար դատապարտվել է Ռուանդայի քաղաքներից մեկի քաղաքագլուխը


Ռուանդայի քաղաքներից մեկի նախկին քաղաքագլուխը դատապարտվել է իր կառավարման տակ գտնվող տարածքում 1994 թվականին իրագործված ցեղասպանության ընթացքում մոտ 2 հազար մարդու սպանության համար:

Ռուանդայի գործերով միջազգային քրեական դատարանը հինգշաբթի օրը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Գրեգորի Նդահիմանային` վերջինիս մեղավոր ճանաչելով ցեղասպանության իրագործման և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:

Մեղադրող կողմը Նդահիմանային ներկայացրել էր Ռուանդայի Քիվումու շրջանում 1994 թվականի ապրիլին թութսի ազգության ներկայացուցիչների սպանդը ծրագրելու և իրականացնելու մեղադրանքներ:

Ռուանդայի գործերով միջազգային քրեական դատարանը Նդահիմանայից հանել է այս մեղադրանքները` ասելով, որ սպանդի իրականացումը եղել է տեղական մարմինների բազմաթիվ ղեկավարների միջև իրականացված համակարգման արդյունք: Դատավորները սակայն նշել են, որ Նդահիմանան ներկա էր գտնվել հանցագործության իրականացման վայրում և վերահսկողության տակ չի առել ոստիկանության ծառայողների գործողությունները:

Նդահիմանայի կողմից ղեկավարվող շրջանում տեղի ունեցած սպանդի ընթացքում ազգությամբ թութսի անձանց հիմնական մասը զոհվել է, երբ հութու զինյալները բուլդոզերներով քանդել են այն եկեղեցին, որտեղ թութսիներն ապաստան են գտել հութուների կողմից իրականացվող հարձակումներից:

Ռուանդայում իրակգործված ցեղասպանության ընթացքում ազգությամբ հութու զինյալները ոչնչացրել են մոտ 800 հազար թութսի և չափավոր հայացների հարող հութուներ:

XS
SM
MD
LG