Մատչելի հղումներ

Խիստ պատիժ ցեղասպանությունը հերքելու համար


Ռուանդայում ամերիկացի փաստաբան է ձերբակալվել

Ռուանդայի ոստիկանությունն ամերիկյան մի փաստաբանի է ձերբակալել 1994-ի ցեղասպանությունը հերքելու մեղադրանքով:

Փիթեր Քլինդերը, որը Ռուանդա էր ժամանել շաբաթվա սկզբին ընդդիմադիր գործիչ Վիկտորիա Ինգաբիրեի պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին աջակցելու նպատակով, այժմ հարցաքննվում է հետախուզական մարմնի կողմից:

Ինգաբիրեն իր հերթին մեղադրվում է Ռուանդայի ցեղասպանությունը հերքելու, ինչպես նաև Կոնգոյում ազգությամբ հութու ապստամբների հետ համագործակցելու մեջ:

Ի դեպ, Ռուանդայի օրենսդրության համաձայն, խիստ պատիժ է սահմանվում հութու ծայրահեղականների կողմից ազգությամբ թութսի շուրջ 800.000 քաղաքացիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հերքելու պարագայում:

Միջազգային իրավապաշտպան կառույցներից շատերը գտնում են, որ Ռուանդայի ներկայիս իշխանություններն օգտագործում են օրենքը, օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իրենց ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու նպատակով:

Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտորիա Ինգաբիրեն մինչ այս հայտարարել էր, թե ինքը հաղթելու է նախագահական ընտրություններում, սակայն նրա ղեկավարած «Միասնական Ժողովրդավարական Ուժեր» կուսակցության պաշտոնապես գրանցման հայցը մերժվել է:

XS
SM
MD
LG