Մատչելի հղումներ

ՆԱՏՕ–ն հավանության է արժանացրել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ծրագիրը


ՆԱՏՕ–ն հավանության է արժանացրել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ծրագիրը

ՆԱՏՕ դաշինքի անդամ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել մինչև 2014 թվականը Աֆղանստանում ռազմական հրամանատարությունը Քաբուլին փոխանցելու ծրագրերը։

Կազմակերպության 28 անդամ պետության ղեկավարները հաստատել են ՆԱՏՕ–ի կողմից Աֆղանստանում անվտանգության համար պատասխանատվությունը Աֆղանստանի կառավարությանը հաջորդ տարվանից սկսած փոխանցելու ծրագիրը։ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ողջունել է որոշումը՝ այն անվանելով «արդյունավետ, անդառնալի և կայուն» անցում։

ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ 2014 թվականից հետո Աֆղանստանում արտասահմանյան զինծառայողները մարտական գործառույթներ չեն իրականացնելու։ ՆԱՏՕ–ի ղեկավարներն ուրբաթ օրը համաձայնության են եկել դաշինքի անդամ բոլոր պետությունները, ներառյալ Միացյալ Նահանգները, ընդգրկող հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որպես ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեջ նկատվող բարելավման նշան, այցելելու է շաբաթ օրն անցկացվող հանդիպումը, որի ընթացքում նրան ներկայացվելու են հակահրթիռային պաշտպանության ծրագրերը։

XS
SM
MD
LG