Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում


Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում
Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում

Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ իր երկիրը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում` հավասար գործընկերության պայմաններով:

Լավրովն ուրբաթ օրը հայտնել է լրագրողներին, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը հնարավոր է, եթե դրա հիմքում ընկած լինի փոխադարձ հարգանքը և կողմերը հաշվի առնեն միմյանց շահերը:

Այս ամսվա սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այցելել էր Կրեմլ` փորձելով նոր թափ հաղորդել Եվրոպայի հակահրթիռային վահանի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը:

ՆԱՏՕ-ի անդամների համաձայն, համակարգը հետապհնդում է տարածաշրջանը Իրանի կողմից հրթիռային հավանական հարձակումից պաշտպանելու նպատակ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն անցյալ ամսին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ծրագրում մասնակցության վերաբերյալ որոշում ընդունելու համար Մոսկվային ավելի շատ մանրամասներ են անհրաժեշտ:

XS
SM
MD
LG