Մատչելի հղումներ

«ՆԱՍԱ»-ն նշել է «Չելենջեր»-ի վթարի 25-րդ տարելիցը


«ՆԱՍԱ»-ն նշել է «Չելենջեր»-ի վթարի 25-րդ տարելիցը
«ՆԱՍԱ»-ն նշել է «Չելենջեր»-ի վթարի 25-րդ տարելիցը

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության գործակալությունը նշել է «Չելենջեր» տիեզերանավի կործանման 25-րդ տարելիցը։ Աղետի արդյունքում 25 տարի առաջ զոհվել էին տիեզերանավի անձնակազմի բոլոր յոթ անդամները։

Զոհվածների հիշատակի արարողությունն անց է կացվել ուրբաթ օրը, Ֆլորիդա նահանգում գտնվող Քենեդիի անվան տիեզերքի ուսումնասիրության կենտրոնում։

«Չելենջեր» տիեզերանավը կործանվել է 1986 թվականի հունվարի 28-ին, արձակվելուց 73 վարկյան անց։ Վթարի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ պայթյունը տեղի է ունեցել կրող հրթիռի անսարքության պատճառով։

Տիեզերանավի վթարի զոհերից էր անձնակազմի անդամ Քրիստա ՄաքՕլիֆը, որը ՆԱՍԱ-ի ծրագրով տիեզերք մեկնող առաջին ուսուցչուհին էր, ում «Չելենջեր»-ի արձակման ընթացքից սկսած ուղիղ եթերում հետևում էին բազմաթիվ դպրոցականներ։

Բացի «Չելենջեր»-ի անձնակազմից, նույն օրը մատուցվել է նաև հարգանքի տուրք «Ապոլո-1» և «Կոլումբիա» կործանված տիեզերանավերի անձնակազմերի հիշատակին։

XS
SM
MD
LG