Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հետաձգվել է տիեզերանավի արձակումը


ԱՄՆ-ում հետաձգվել է տիեզերանավի արձակումը

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը հետաձգել է «Endeavour» տիեզերանավի արձակումը, որը ծրագրված էր իրականացնել երկուշաբթի օրը։

Տիեզերանավի արձակումը տեխնիկական պատճառներով հետաձգելու մասին հայտարարությամբ ՆԱՍԱ-ն հանդես է եկել կիրակի օրը, սակայն արձակման նոր ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։

Նախատեսվում է, որ տիեզերանավը, որի անձնակազմում ընդգրկված է վեց տիեզերագնաց, Միջազգային տիեզերական կայան է տեղափոխելու 2 միլիարդ դոլար արժողությամբ գիտական մի սարք։

«Endeavour» տիեզերանավի այս առաքելությունը լինելու է տիեզերանավի 25-րդը և վերջինը, որից հետո այն հանվելու է օգտագործումից և որպես թանգարանային նմուշ` տեղափոխվելու Լոս Անջելեսի տիեզերական կենտրոն։

ՆԱՍԱ-ի կողմից արդեն 30 տարի իրականացվող «Շաթլ» ծրագիրը կդադարեցվի այս տարվա հունիսին՝ դեպի Միջազգային տիեզերակայան «Atlantis» տիեզերանավի ուղևորության ավարտից հետո։

XS
SM
MD
LG