Մատչելի հղումներ

Առանց օդաչուի կառավարվող ամերիկյան տիեզերանավը վերադարձել է Երկիր


Առանց օդաչուի կառավարվող ամերիկյան տիեզերանավը վերադարձել է Երկիր

ԱՄՆ-ի առանց օդաչուի կառավարվող տիեզերանավը, որը երբեմն «Շաթլ» տեսակի տիեզերանավի փոքր տարբերակ են անվանում, վերադարձել է Երկիր` ուղեծրում յոթ ամիս գաղտնի թռիչք կատարելուց հետո:

ԱՄՆ-ի օդուժի ներկայացուցիչների համաձայն, «X-37B» տիեզերանավը վայրէջք է կատարել ուրբաթ օրվա սկզբին Կալիֆորնիա նահանգի օդային ռազմակայաններից մեկում:

Պաշտոնատար անձանց համաձայն, տիեզերանավը կատարել է բոլոր առաջադրանքները, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրել տիեզերանավի ավելի քան 200 օր տևած ուղևորության մասին:

«X-37B» տիեզերանավը կառուցվել է «Բոինգ» ընկերության կողմից` ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալության պատվերով, սակայն ավելի ուշ նախագիծը տեղափոխվել էր օդուժի ենթակայության տակ:

Տիեզերանավը ապրիլ ամսին տիեզերք էր արձակվել արբանյակի նման` անջատվող հատվածներ ունեցող հրթիռով:

«X-37B»-ի երկարությունը կազմում է ինը, թևերի միջև տարածությունը` մոտավորապես չորս մետր: Տիեզերանավի քաշը 5 000 կիլոգրամ է: Համակարգերի սնուցումն ապահովելու համար այն կարող է արևային մարտկոցներ օգտագործել:

XS
SM
MD
LG