Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում արձակվել է մասնավոր տիեզերանավ


ԱՄՆ-ում արձակվել է մասնավոր տիեզերանավ
ԱՄՆ-ում արձակվել է մասնավոր տիեզերանավ

ԱՄՆ-ի մասնավոր ընկերություններից մեկը իր առաջին տիեզերանավն է դուրս բերել Երկրի ուղեծիր:

Մասնավոր ընկերության կողմից կատարված այս փորձարկումը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալությունը նախատեսում է գործածությունից հանել «Շաթլ» տեսակի տիեզերանավերը:

«Տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների ընկերության» (կրճատ`«SpaceX») «Դրեգոն» տիեզերանավը արձակվել է Ֆլորիդա նահանգում գտնվող Քանավերալ հրվարդանի տիեզարակայանից:

Այս տիեզերանավի գործարկումն առաջինն է` ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալության կողմից «Շաթլ» ծրագիրը դադարեցնելուց հետո Միջազգային տիեզերակայանի մատակարարումը մասնավոր ընկերությունների միջոցով իրականացվող փորձերի շարքում:

Թռիչքի ընթացքում «Դրեգոն»-ը տիեզերակայան չի հասնելու, այլ ցուցադրական նպատակով երկու անգամ պտտվելու է Երկրի շուրջ և ընկնելու Խաղաղ օվկիանոս:

Պատմական նշանակություն ունեցող այս փորձարկման ընթացքում առաջին անգամ է կատարվելու առևտրային նպատակով օգտագործվող տիեզերանավի վերադարձը Երկիր, ինչը նշանակում է, որ վայրէջքի սարքը պետք է դիմակայի մոտ 2000 աստիճան ջերմաստիճանին:

Տիեզերանավի թռիչքի հաջող ավարտի դեպքում, հաջորդ քայլի ընթացքում «Դրեգոն» սարքի տիեզերագնացությունը տևելու է հինգ օր, որի ընթացքում այն կմոտենա Տիեզերական միջազգային կայանին 10 կմ տարածության վրա:

Ավելի ուշ` 2011 թվականին նախատեսվում է իրականացնել Տիեզերական միջազգային կայան ապրանքներ և անձնակազմ տեղափոխելու իրական թռիչքներ:

XS
SM
MD
LG