Մատչելի հղումներ

Մուբարաքը հիվանդանոցից տեղափոխվելու է բանտ


Մուբարաքը հիվանդանոցից տեղափոխվելու է բանտ

Եգիպտոսի դատախազներից մեկը հայտնել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Շարմ էլ-Շեյխի հիվանդանոցից ռազմական հիվանդանոց տեղափոխելու ծրագրերի մասին:

Իշխանությունները սակայն չեն մանրամասնել, թե ռազմական որ հիվանդանոց են տեղափոխելու նախկին նախագահին:

Երկրի պետական լրատվամիջոցների կողմից ուրբաթ օրը տարածված հաղորդագրությունների համաձայն, ապաքինվելուց հետո Մուբարաքը տեղափոխվելու է բանտ:

Նախկին նախագահը կոռուպցիայի և իշխանության չարաշահումների մեղադրանքներով հարցաքննության ընթացքում երեքշաբթի օրը իրեն վատ էր զգացել և սրտի հետ կապված խնդիրների պատճառով հինվանդանոց տեղափոխվել:

Դատախազությունն այս իրադարձություններին հաջորդող օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Մուբարաքն ու նրա որդիները հարցաքննության համար ձերբակալվել են 15 օրով:

Մուբարաքի որդիները` Ալաան և Գամալը տեղափոխվել են Կահիրեի արվարձանում գտնվող բանտերից մեկը:

XS
SM
MD
LG