Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախկին վարչապետին և ֆինանսների նախարարին մեղադրանքներ են ներկայացվել


Եգիպտոսի երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆ

Եգիպտոսի դատական իշխանությունների համաձայն, կոռուպցիայի մեղադրանքներով դատարանի առջև են կանգնելու երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆն ու ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալին։

Նախկին այս պաշտոնյաներին դատական իշխանությունները մեղադրում են պետական միջոցները վատնելու մեջ, որի պատճառով պետությունը զրկվել է մոտ 16 միլիարդ դոլար եկամուտ ստանալու հնարավորությունից։

Դատավարության ամսաթվի մասին դեռևս հաղորդագրություն չի տարածվել։ Եգիպտոսի նախկին վարչապետն այժմ կալանքի տակ է, իսկ Բուտրոս Ղալին բնակվում է արտասահմանում։

Կայանալիք դատավարությունը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանավարության ընթացքում կոռուպցիայի լայնածավալ հետաքննության մաս է կազմում։

Ժողովրդավարության ջատագով ակտիվիստներն ուժեղացրել են ճնշումը Եգիպտոսում իշխող զինված ուժերի վրա՝ պահանջելով կոռուպցիայի և այլ հանցագործություններ կատարելու համար դատական կարգով հետապնդել Մուբարաքին և նրա կառավարության անդամներին։

Եգիպտոսի պաշտոնական «Nile TV» հեռուստաընկերության համաձայն, կիրակի օրը սկսվել է նախկին նախագահի որդիների՝ Ալաայի և Գամալին հարցաքննությունը:

Եգիպտոսի դատարանը շաբաթ օրը որոշում է ընդունել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կուսակցությունը կազմալուծելու և դրան պատկանող միջոցները բռնագրավելու մասին։

XS
SM
MD
LG