Մատչելի հղումներ

Լիբիայից էվակուացվում են օտարերկրացիները


Լիբիայից էվակուացվում են օտարերկրացիները
Լիբիայից էվակուացվում են օտարերկրացիները

Լիբիայի հարևան և այլ պետություններ աշխատանքներ են իրականացնում գործադրում Լիբիայից իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներին քաոսից էվակութացնելու համար։

Չինաստանի լրատվամիջոցների համաձայն, Պեկինը կազմակերպել է էվակուացում օդով, ծովով, ինչպես նաև ցամաքային ճանապարհներով՝ փորձելով Լիբիայից դուրս բերել այնտեղ գտնվող իր մոտ 33 000 քաղաքացու։ Հունաստանի կառավարությունը օգնելու է Չինաստանին Կրետե կղզի տեղափոխել ավելի քան 13 հազար չինացիների։

Թուրքիայի երկու նավ այս երկրի երեք հազար քաղաքացի են դուրս հանել Բենգազի նավահանգստից, ինչը Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն «Թուրքիայի պատմության մեջ իրականացված ամենամեծածավալ էվակուացում» է անվանել։ Բենգազիի օդանավակայանի փակ լինելու պատճառով օտարերկրացիներն այս քաղաքից ստիպված էվակուացվում են ծովային ճանապարհով։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել Տրիպոլի քաղաքից հեռանալ ցանկացող իր քաղաքացիներին չորեքշաբթի օրը ժամանել այս քաղաքի Աս-Շահաբ նավահանգիստը՝ լաստանավով Մալթա տեղափոխվելու համար։ Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիները ԱՄՆ-ի կառավարությանը փոխհատուցելու են դեպի Մալթա իրենց տեղափոխելու դիմաց։

Մի քանի պետություն, այդ թվում Բուլղարիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հորդանանը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Սերբիան և Իսպանիան, Տրիպոլի են ուղարկել կամ, համաձայնեցնելով Լիբիայի իշխանությունների հետ, ուղարկելու են ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ։ Լիբիայից Եվրոպա էվակուացված մարդիկ հաղորդել են Տրիպոլիի օդանավակայանում տիրող քաոսի մասին։

Եգիպտոսի ու Թունիսի հազարավոր քաղաքացիներ Լիբիան լքելու են ցամաքային սահմանով։

XS
SM
MD
LG