Մատչելի հղումներ

Իտալիան նախազգուշացրել է հումանիտար ճգնաժամի մասին


Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնի

Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին նախազգուշացրել է, որ Լիբիայից փախստականների ներհոսքի պատճառով Իտալիան կարող է հայտնվել հումանիտար ճգնաժամի մեջ:

Ելույթ ունենալով Բրյուսելում եվրոպական պետությունների նախարարների հանդիպման ընթացքում` նա կոչ է արել եվրոպական պետությունների ղեկավարներին նախապատրաստվել «հումանիտար ճգնաժամի հետ կապված արտակարգ իրավիճակին»:

Միջերկրական ծովում` Թունիսի և Իտալիայի միջև գտնվող Լամպեդուզա կղզի Թունիսից արդեն իսկ ժամանել է մոտ 6 հազար փախստական, սակայն Մարոնին ասել է, որ Լիբիայում տեղի ունեցող բռնությունների պատճառով այս երկիրը կարող է լքել ավելի քան մեկ միլիոն մարդ:

Նրա խոսքերով, այս դեպքում Իտալիան, որպես փախստականների մուտքի ամենատրամաբանական նպատակակետ, չի կարողանալու հաղթահարել նման ներհոսքը:

XS
SM
MD
LG