Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարական ուժերի առաջխաղացումը շարունակվում է


Լիբիայի կառավարական ուժերի առաջխաղացումը շարունակվում է

Լիբիայի պետական հեռուստատեսությունը կիրակի օրը հաղորդել է, որ նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը գրավել են Բրեգա քաղաքը և այնտեղ գտնվող նավթարդյունաբերական ձեռնարկությունները։

Հեռուստատեսությունը, մեջբերելով կառավարական զինված ուժերի հաղորդագրությունը, հայտնել է, որ Բրեգան «մաքրվել է զինված հանցախմբերից»: Սակայն այս հաղորդագրությունը չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից։ Լիբիայի հեռուստատեսությունը նախկինում էլ էր հաղորդել այս քաղաքը Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից գրավվելու մասին: Ֆրանսիայի լրատվամիջոցները սակայն հաղորդել են, որ կիրակի օրը կառավարական ուժերի կողմից բացած հրետանային հուժկու կրակի պատճառով բազմաթիվ ապստամբներ լքել են Բրեգան։

Լիբիայի կառավարական ուժերը շաբաթ օրը օդային հարձակում են կատարել Տրիպոլիից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Միսուրաթա քաղաքի վրա։

Բացի դրանից, շաբաթ օրը Լիբիայի կառավարությունը կազմակերպել է լրագրողների շրջագայություն ապստամբների ուժերից հետ գրավված Ռաս Լանուֆ և Բին Ջավադ քաղաքներում։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, ընկերության օպերատորներից մեկը նույն օրը զոհվել է ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած հարձակման պատճառով։ Հեռուստաընկերությունը սակայն չի մանրամասնել, թե, իրենց կարծիքով, ով է իրականացրել այս հարձակումը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG