Մատչելի հղումներ

Կոսովոյի վարչապետը պահանջում է անցկացնել իրեն ներկայացված մեղադրանքների հետաքննությունը


Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչի

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը ցանկանում է, որ 1990-ական թվականների վերջին քաղաքացիական գերիների սպանությամբ և նրանց օրգանների վաճառքով զբաղվող հանցախումբը գլխավորելու իրեն ներկայացրած մեղադրանքների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացվի:

Թաչին ասել է, որ ցանկանում է ցրել այս լուրջ մեղադրանքների շուրջ կուտակված «մշուշը»:

Նա նշել է, որ թաքցնելու ոչինչ չունի, և այս մեղադրանքները Սերբիայից 2008 թվականին անկախություն հայտարարած Կոսովոն թուլացնելու փորձ է անվանել:

Հաշիմ Թաչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր հետաքննիչ Դիք Մարթիին մեղադրել է Կոսովոյի և բոլոր ալբանացիների նկատմամբ «ուժգին հարձակում» ծրագրելու մեջ:

Եվրախորհրդին անցյալ շաբաթ ներկայացված Մարթիի հաշվետվությունում Թաչին մեղադրվում է սպանություններ, թմրամիջոցների վաճառք, ինչպես նաև Կոսովոյի պատերազմի ընթացքում գերի ընկած սերբերին սպանելու և նրանց օրգանները վաճառելու մեջ ներառված «մաֆիանման» քրեական կազմակերպություն գլխավորելու մեջ:

Քրեական այս կազմակերպության գործունեության մեջ ենթադրաբար մասնակցել են 1990-ականներին Սերբիայի ուժերի դեմ պատերազմող Կոսովոյի ազատագրական բանակի բարձրաստիճան ղեկավարները:

XS
SM
MD
LG