Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մեղադրողն իրականացնելու է Կոսովոյում մարդու օրգանների վաճառքի հետաքննությունը


Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչի
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչի

Եվրոպական Միության Կոսովոյում օրենքի գերակայության առաքելությունը Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին մարդու օրգանների վաճառքով զբաղվելու մեջ ներկայացված մեղադրանքների հետաքննության ղեկավար նշանակվել է Միացյալ Նահանգների քննիչներից մեկին:

Որպես «EURLEX» հայտնի առաքելությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ քննիչների աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Միացյալ Նահանգների քաղաքացի Ջոն Քլինթ Ուիլյամսոնը: Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել իրականացնել Կոսովոյի ապստամբների կողմից 1990 – ական թվականներին հանուն անկախության պայքարի ընթացքում դրամական միջոցներ հայթայթելու նպատակով մարդու օրգանների վաճառքում ներգրավված լինելու մեղադրանքները:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երվոպայի Խորհրդի կողմից հրապարակված հաշվետվության մեջ Կոսովոյի վարչապետ Թաչին մեղադրվել է օրգանների վաճառքից եկամուտներ ստացող մի հանցախումբ ժամանակին ղեկավարելու մեջ:

Հաշվետվությունում նշվել է, որ առկա են «բազմաթիվ ցուցումներ», որոնք վկայում են այն մասին, որ Կոսովոյի ազատագրման բանակը Կոսովոյի հետ Ալբանիայի սահմանամերձ շրջաններում կազմակերպել էր ազատազրկման բազմաթիվ կենտրոններ, որտեղ բազմաթիվ, ներառյալ ազգությամբ սերբ, գերիներ սպանվել են, իսկ իրենց օրգանները` վաճառվել սև շուկայում:

Թաչին հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները` «կեղծիք» անվանելով հաշվետվությունը, որը, իր համաձայն, նպատակ է հետապնդում վնաս հասցնել Կոսովոյին:

XS
SM
MD
LG