Մատչելի հղումներ

Իրանը մեկնարկել է ուրանի հարստացման աշխատանքները


Իրանը մեկնարկել է ուրանի հարստացման աշխատանքները
Իրանը մեկնարկել է ուրանի հարստացման աշխատանքները

«Իրանը մեկնարկել է ուրանի հարստացման աշխատանքները մի համալիրում, որտեղ նյութը կարող է արագ հարստացվել՝ միջուկային ռումբի պատրաստման համար պիտանելիության աստիճանի»:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրերի մոնիթորինգի իրականացմանը մոտ կանգնած դիվանագետները՝ հավելելով, որ շիական Քոմ սուրբ քաղաքի մոտակայքում գտնվող «Ֆորդո» անվանումը կրող ստորգետնյա համալիրում ցենտրիֆուգների միջոցով արտադրվում է 20 տոկոս մաքրությամբ ուրան:

«Ֆորդո» ստորգետնյա համալիրը կառուցվել է լեռներից մեկի տակ, ինչն այս համալիրին ապահովում է առավել լավ պաշտպանվածություն Իրանի միջուկային ծրագրի իրականացման դեմ հանդես եկող պետությունների օդային հնարավոր հարվածներից:

Իրանի իշխանությունները նախկինում հայտնել են, որ պատրաստվում են «Ֆորդո» համալիր տեղափոխել ուրանի հարստացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը Նաթանզ քաղաքում գտնվող հարստացման վերգետնյա համալիրից:

«Ֆորդո» համալիրում ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու ունակությունը հնարավորություն է ընձեռում Իրանին կրճատել ժամանակը, որը հարկավոր է՝ նյութը մինչև միջուկային զենքում օգտագործման համար պիտանելի 90 տոկոս հարստացնելու համար:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն բացառել Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը: Այս պետություններն ունեն կասկածներ, որ այս ծրագիրը միջուկային սպառազինության արտադրության նպատակ է հետապնդում, իսկ Իսրայելի կարծիքով, միջուկային զենք ունեցող Իրանը սպառնում է հրեական պետության գոյությանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան կիրակի օրն իր հեռուստաելույթում ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը դեռևս չի հասել միջուկային ռումբ ստեղծելու փուլին:

Պանետան սակայն զգուշացրել է Իրանի ղեկավարությանը, որ նման քայլի դիմելու դեպքում Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի՝ այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG