Մատչելի հղումներ

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ի քաղաքացու


Իրանի իշխանությունների կողմից մահապատժի դատապարտված Ամիր Միրզաեի Հեքմաթի

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ի քաղաքացու՝ հօգուտ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական գործունեություն իրականացնելու համար:

Իրանի «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամիր Միրզաեի Հեքմաթին երկուշաբթի օրը դատապարտվել է մահվան՝ «ԿՀՎ-ի հետ կապել ունենալու և թշնամական պետության հետ համագործակցելու համար»:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը ավելի վաղ պահանջել է ազատ արձակել Հեքմաթիին՝ ասելով, որ լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրանքները կեղծ են և նշելով, որ Իրանը նախկինում էլ «քաղաքական պատճառներով ազատազրկել անմեղ օտարերկրացիների»:

Հիշեցնենք, որ Իրանի պետական հեռուստատեսությունը դեկտեմբեր ամսին հեռարձակել էր մի տեսանյութ, որտեղ հաղորդել է, թե տեսանյութում ցուցադրված երիտասարդը «Իրանում որպես Կենտրոնական հետախուզական վարչության լրտես է գործել»:

Հեռուստատեսությամբ ցուցադրված նյութում նշվել էր, որ երիտասարդի անունն Ամիր Միրզաեի Հեքմաթի է:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր նաև, որ Իրանից Միացյալ Նահանգներ ներգաղթած ծնողներին զավակ Հեքմաթին ծնվել է Միացյալ Նահանգների արևմտյան Արիզոնա նահանգում, հատուկ վերապատրաստություն անցնել և ծառայել Իրաքում և Աֆղանստանում գտնվող ռազմակայաններում:

Տեսանյութում ցուցադրվել էր Հեքմաթիի խոստովանությունն այն մասին, որ ինքն Իրան է ուղարկվել՝ այս երկրի գաղտնի ծառայություն ներթափանցելու առաքելությամբ:

XS
SM
MD
LG