Մատչելի հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը և արհմիությունները համաձայնության չեն գալիս


Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվում է փոխզիջման գնալ երկրի արհեստակցական միությունների հետ կենսաթոշակային բարեփոխումների հարցում, ինչը կարող է հրահրել համընդհանուր նոր գործադուլներ և բողոքի ցույցեր:

Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնն ասել է, որ կառավարությունը հետ չի կանգնելու բարեփոխումների իրականացման ծրագրերից, որոնց արդյունքում թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է` 60-ից հասնելով 62 տարեկանի:

Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 2-ին և 12-ին պայքարը կրկին տեղափոխելու են փողոց, ինչը կբերի երկրում տրանսպորտի, օդային տեղափոխությունների և դպրոցների բնականոն գործունեության խաթարման:

Ոստիկանության տվյալներով, Ֆրանսիայում հինգշաբթի օրը անցկացված բողոքի ցույցերին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ: Բողոքի ցույցերի կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ ցույցերին մասնակցել է մոտ երեք միլիոն մարդ` ավելի շատ, քան սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած բողոքների առաջին փուլի ընթացքում:

Ֆրանսիայի կառավարության համաձայն, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է իրականացնել` համակարգում անընդունելի դեֆիցիտի ձևավորման պատճառով:

XS
SM
MD
LG