Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահը նախատեսում է փոփոխություններ բազմազավակ մայրերի համար


Ֆրանսիայի նախագահը նախատեսում է փոփոխություններ բազմազավակ մայրերի համար
Ֆրանսիայի նախագահը նախատեսում է փոփոխություններ բազմազավակ մայրերի համար

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների օրենքի նախագծում կատարվելու են փոփոխություններ, ի նպաստ այն մայրերի, ովքեր ունեն երեք կամ ավելի երեխաներ:

Հինգշաբթի օրը հայտարարված փոփոխություններն իրականացնելու համար պահանջվելու է մոտավորապես 5 միլիարդ դոլար, ինչը հայթայթվելու է որոշ հարկեր բարձրացնելու մոջոցով:

Նախագահ Սարկոզին ծրագրում է բարձրացնել թոշակի անցնելու նվազագույն տարիքը` 60-ից հասցնելով 62 տարեկանի: Սարկոզիի համաձայն, կենսաթոշակային համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են համակարգը կործանումից փրկելու համար:

Ֆրանսիայի արհմիությունները դեմ են այդ նախագծին` պնդելով, որ փոփոխությունները չափազանց ծայրահեղ են և դժգոհում, որ դրանք չեն քննարկվել արհմիությունների հետ:

Չորեքշաբթի օրը տրանսպորտի և էներգետիկայի բնագավառի աշխատողները կոչ են արել անցկացնել անժամկետ գործադուլներ` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

XS
SM
MD
LG