Մատչելի հղումներ

Ֆրանսիան փոխում է կենսաթոշակային տարիքը


Ֆրանսիայում հաստատվել է օրենքի մի նախագիծ, ըստ որի երկրում կենսաթոշակային տարիքը 60-ից 62 է դառնալու:

Ֆրանսիայի գործադիր իշխանության ներկայացուցիչների խոսքերով, նման փոփոխության նպատակն է կրճատել երկրում շարունակաբար աճող ֆինանսական պակասորդը: Օրենքի ուժի մեջ մտնելու պարագայում, հնարավոր կլինի շուրջ 30 միլիարդ դոլարի խնայողություն ապահովել: Ծրագիրը հստակեցնելու է նաև աշխատանքային փորձի տարիների քանակը:

Բարեփոխումների փաթեթը նախատեսվում է քննարկել Ֆրանսիայի խորհրդարանում այս տարվա սեպտեմբեր ամսին:

Ֆրանսիայի արհմիությունները, որոնք արդեն իսկ բողոքի ցույցեր են անցկացրել օրինագծի դեմ, նախատեսում են լայնածավալ հանրահավաքներ սկսել նաև փաթեթը խորհրդարանում հայտնվելու պարագայում:

XS
SM
MD
LG