Մատչելի հղումներ

Բողոքի ցույցերը ազդել են Ֆրանսիայի երկաթուղային և օդային հաղորդակցության վրա


Ֆրանսիայի արհեստակցական միությունները մեկնարկել են երկրի կառավարության կողմից թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու ծրագրերի դեմ ուղղված բողոքի ցույցերի երկրորդ փուլը: Հինգշաբթի օրը մեկնարկած գործադուլը ամբողջ երկրում զգալիորեն երկարացրել է երկաթուղով և օդային տրանսպորտի միջոցներով տեղափոխվող ուղևորների ճանապարհաժամանակը և խաթարել դպրոցների բնականոն գործունեությունը:

Թոշակի ացնելու տարիքի փոփոխության դեմ երկու շաբաթ առաջ անցկացված բողոքի ցույցին մասնակցել էր ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ հինգշաբթի օրվա սկզբին արհեստակցական միությունները կանխատեսել են մարդկանց ավելի մեծ մասնակցություն: Նրանք հայտնել են, որ հինգշաբթի օրը երկրում նախատեսվում է անցկացնել ավելի քան 230 երթ:

Ցույցերի պատճառով Ֆրանսիայում սովորական ժամանակացույցով աշխատում է երկաթուղային տրանսպորտի կեսից պակասը: Փարիզի հիմնական երկու օդանավակայանում բազմաթիվ չվերթներ չեղյալ կհայտարարվեն:

Այս ամսվա սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է թոշակի անցնելու տարիքը 60-ից մինչև 62 տարեկան բարձրացնելու օրենքի նախագիծը: Սպասվում է, որ խորհրդարանի վերին պալատը կհաստատի օրենքի նախագիծը հոկտեմբերի սկզբին:

XS
SM
MD
LG