Մատչելի հղումներ

Էրդողան. «Թուրքիայի համար Ֆրանսիայի Սենատի ընդունված օրինագիծն առոչինչ է »


Էրդողան. «Թուրքիայի համար Ֆրանսիայի Սենատի ընդունված օրինագիծն առոչինչ է »

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը «հիմնված է խտրականության և ռասիզմի վրա»:

«Ֆրանսիայի Ազգային խորհրդի և Սենատի կողմից հավանության արժանացրած օրինագիծը մեզ համար առոչինչ է», - ասել է Էրդողանը երեքշաբթի օրն իր «Արդարություն և զարգացում» կուսակցության կայացած հանդիպման ժամանակ:

«Թըդեյզ Զաման» թուրքական պարբերականի վկայությամբ, Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Սենատում օրինագծի ընդդիմախոսները կբողոքարկեն այն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում:

«Մենք դեռ հույս ունենք, որ այս սխալը կուղղվի», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան հանգստություն կպահպանի և խելամիտ քայլեր կիրականացնի: «Մենք դեռևս հանգստություն ենք պահպանում և համապատասխան եղանակով կարձագանքենք՝ կախված հետագա զարգացումներից», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան «քայլ առ քայլ» կիրականացնի Ֆրանսիայի դեմ ուղղված միջոցները:

XS
SM
MD
LG