Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահ Սարգսյանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին


Հայաստանի նախագահ Սարգսյանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

Նամակում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար», - ասել է Հայաստանի նախագահը՝ հավելելով. «Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր: Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ»:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նամակում Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին նրա «անձնական հանձնառության և անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը»:

«Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի» - եզրափակում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղղված նամակը:

XS
SM
MD
LG