Մատչելի հղումներ

Ցուցարարները չեն հեռացել Կահիրեի կենտրոնից


Ցուցարարները չեն հեռացել Կահիրեի կենտրոնից
Ցուցարարները չեն հեռացել Կահիրեի կենտրոնից

Եգիպտոսի մայրաքաղաքում հինգշաբթի առավոտ տեղի ունեցած ընդհարումների ժամանակ հնչած կրակոցներից հետո հակակառավարական ցուցարարները սկսել են արգելափակոցներ կառուցել։

Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ տեղի են ունեցել բախումները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև, Եգիպտոսի բանակի մի քանի հրասայլ է տեղակայվել։

Զինվորները և զրահատեխնիկան դիրքավորվել են՝ բաժանելով այս երկու խմբերի մասնակիցներին։

Զինված ուժերը ձերբակալել են այս իրադարձությունների մի քանի մասնակցի, որոնց ինքնության մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։

Բռնությունները սկսվել են չորեքշաբթի օրը, երբ Մուբարաքի կողմնակիցներն անցել են Թահրիր հրապարակ՝ բախվելով ընդդիմադիրների հետ։ Հրապարակի մոտ գտնվող մզկիթում բժիշկները ինքնաշեն բուժկետ են կահավորել՝ վնասվածքներ ստացած ավելի քան 640 տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Եգիպտոսի առողջապահության նախարարության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում բախումների պատճառով զոհվել է հինգ մարդ։

XS
SM
MD
LG