Մատչելի հղումներ

Կահիրեում պահանջում են իրականացնել խոստացված բարեփոխումները


Կահիրեում պահանջում են իրականացնել խոստացված բարեփոխումները

Կահիրեի Թահրիր հրապարակում ուրբաթ օրը հազարավոր ցուցարարներ են հավաքվել՝ Եգիպտոսի զինված ուժերից պահանջելով իրականացնել խոստացած բարեփոխումները։

Եգիպտոսում ներկայումս իշխանությունը ստանձնած զինված ուժերին նրանք կոչ են արել կառավարությունից հեռացնել հրաժարական ներկայացրած նախագահ Հոսնի Մուբարաքին հավատարիմ անդամներին փոխարինել «նոր դեմքերով»։

Սպասվում է, որ զինուժը կդադարեցնի Եգիպտոսում արդեն 30 տարի գործող արտակարգ իրավիճակի գործողությունը, սակայն դեռևս որեւէ տեղեկություն չկա դրա ժամանակացույցի մասին։

Զինված ուժերը կոչ են արել մարդկանց դադարեցնել ցույցերը և վերադառնալ աշխատանքի, սակայն բողոքի ցույցի մասնակիցները խոստացել են հավաքներ կազմակերպել ամեն ուրբաթ՝ մինչև իրենց պահանջների իրագործումը։

XS
SM
MD
LG