Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանակը ներողություն է խնդրել ցուցարարներից


Եգիպտոսի բանակը ներողություն է խնդրել ցուցարարներից
Եգիպտոսի բանակը ներողություն է խնդրել ցուցարարներից

Եգիպտոսում իշխանությունը ստանձնած զինված ուժերի գերագույն խորհուրդը ներողություն է խնդրել այն միջադեպի համար, որի ընթացքում զինծառայողները ծեծի են ենթարկել Կահիրեում անցկացվող ցույցի մասնակիցներին։

Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի բռնությունները «միտումնավոր չեն եղել» և խոստացել, որ նման միջադեպեր այլևս տեղի չեն ունենա։

Եգիպտոսի ռազմական ոստիկանությունը շաբաթ օրը ուժ է գործադրել երկրի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող բողոքի ցույցը ցրելու համար: Ցուցարարները, որոնք գիշերվա ընթացքում մնացել են փողոցներում, պահանջել են երկրի զինված ուժերից ավելի արագ իրականացնել փոփոխություններ կառավարության կազմում։

Ականատեսների վկայությամբ, զինված ուժերը գործողություները սկսել են իրականացնել կեսգիշերին՝ պարետային ժամն ուժի մեջ մտնելուց հետո։ Նրանց համաձայն, զինծառայողները ծեծի են ենթարկել իրենց տեղը լքել չցանկացող ցուցարարներին։

Կահիրեի Թահրիր հրապարակում ուրբաթ օրը հավաքված հազարավոր ցուցարարներ Եգիպտոսում ներկայումս իշխանությունը ստանձնած զինված ուժերին կոչ են արել հրաժարական ներկայացրած նախագահ Հոսնի Մուբարաքին հավատարիմ մնացած կառավարության անդամներին փոխարինել «նոր դեմքերով», պայքարել կաշառակերության դեմ և ազատ արձակել քաղբանտարկյալներին։

XS
SM
MD
LG