Մատչելի հղումներ

Եգիպտոսում նոր վարչապետ է նշանակվել


Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած զինված ուժերի ղեկավարությունը տրանսպորտի նախկին նախարար Էսամ Շարաֆին նշանակել է վարչապետի պաշտոնում` փոխարինելով Ահմեդ Շաֆիքին, որն այս պաշտոնը զբաղեցրել էր դեռևս նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնավարության ժամանակից:

Եգիպտոսի վարչապետի պաշտոնից Շաֆիքի հեռացումը եղել է Մուբարաքին դեմ ուղղված հակակառավարական ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից:

Եգիպտոսի զինված ուժերի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, նորանշանակ վարչապետին հանձնարարվել է ձևավորել երկրի ժամանակավոր կառավարություն:

Եգիպտոսում ժողովրդավարության ջատագով, Նոբելյան մրցանակակիր Մոհամմեդ ԷլԲարադեյը ողջունել է Շաֆիքի հրաժարականը: «Twitter» սոցիալական կայքի միջոցով նա հայտնել է, թե այս քայլը նշանակում է, որ «Եգիպտոսը ճիշտ ուղու վրա է»:

XS
SM
MD
LG