Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարն այցելել է Կահիրեի Թահրիր հրապարակ


ԱՄՆ-ի արտգործնախարարն այցելել է Կահիրեի Թահրիր հրապարակ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն այցելել է Կահիրեի Թահրիր հրապարակ, որը դարձել էր Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի դեմ ուղղված բողոքի ցույցերի կիզակետը։

Քլինթընը չորեքշաբթի օրը հրապարակ կատարած այցի ընթացքում նշել է, որ «այս հրապարակը հիշեցում է մարդկային ոգու հսկայական ուժ, ազատություն, իրավունքներ և ժողովրդավարություն ձեռք բերելու ցանկության մասին»։

Քլինթընը Եգիպտոս է ժամանել այս երկրի ժամանակավոր կառավարության կողմից ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքը խրախուսելու նպատակով։ Նա հանդիպում է անցկացնելու նաև երկրի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստների հետ։

ԱՄՆ-ի արտգործնախարարը երեքշաբթի օրը Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Էլարաբիի հետ համատեղ անցկացված ասուլիսի ժամանակ նշել է, որ «պատմական այս պահը» պատկանում է Եգիպտոսի ժողովրդին։

Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սատարել «ժողովրդավարության երազանքին ձգտելով» բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած եգիպտոսցիներին։

XS
SM
MD
LG