Թուրքիայի Կարմիր մահիկ կազմակերպությունը տեղեկացնում է, որ Էրկչիս քաղաքում երկրաշարժից բնակելի 25 շենք է փլուզվել ու մեկ հանրակացարան:
Կիրակի օրը Երեւանի ժամանակով ժամը 15։41-ին հարվածած երկրաշարժն ունեցելլ է 7.2 բալ ուժգնություն:
Ցնցման հետեւանքով մի քանի տներ էլ փլուզվել են Վան քաղաքում։
Էպիկենտրոնը եղել է Վանի մոտակայքում` Թաբանլի գյուղում։
Նախնական տվյալներով, զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի:
Երկրաշարժից հետո մարդկանց մոտ առաջ է եկել մեծ խուճապ։